Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են. hayeli.am

Հայաստանում ամուսնալուծություններն աճել են. hayeli.am

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով 2014 թվականի ինն ամիսների ժողովրդագրական տվյալները հայտնեց, որ ինչպես ամուսնության, այնպես էլ ամուսնալուծության թվերն աճել են: «2014թ. հունվար-սեպտեմբերին 2013 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 6.5%-ով աճել են գրանցված ամուսնությունները և կազմել 14 348 դեպք:

 

2014 թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված ամուսնալուծության դեպքերը 2013 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 28,1%-ով և կազմել 3 547 դեպք»,- ասաց նա: Կարինե Կույումջյանը նշեց, որ հանրապետությունում 2014 թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 247 դեպք` 2013 թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 205-ի համեմատ:

Սկզբնաղբյուր. hayeli.am
Լուսանկարը. advokat-israel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ